Բաժին. Բիզնես

Tesla-ն Cybertruck-ի ներկայացումից անցած երկու օրվա ընթացքում 7 մլրդ դոլար է վաստակել

Tesla-յի սեփականատեր Իլոն Մասքն իր թվիթերյան էջի միջոցով տեղեկություններ է հրապարակել Cybertruck-ի նախապատվերների մասին։ Երկու օր առաջ ներկայացված «զարմանալի» պիկապի նախապատվերների թիվը հասել է 146 հազարի։ Նշենք, որ նախապատվերն իրականացնելու համար հաճախորդը պետք է մուծի 100 դոլար։

Մասքը նաև տեղեկություններ է հրապարակել պատվիրված մեքենաների մոդիֆիկացիաների մասին։ Հաճախորդների 42% պատվիրել է մեքենայի լիաքարշակ մակնիշը, իսկ 41%՝ 3 էլեկտրաշարժիչով տարբերակը։

Եթե հաճախորդների կեսն ընտրի Cybertruck-ի ավտոպիլոտով տարբերակը, որի արժեքն է 7,000 դորալ, ապա պատվերի ընդհանուր ծավալը կկազմի 7.55 մլրդ դոլար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր News հավելվածով, որի շնորհիվ Ռոստելեկոմի բաժանորդները մշտապես գտնվում են համաշխարհային լրահոսի ամենաթեժ կիզակետում՝ սիրելի բազմոցին նստած։

Share