Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ. Ամանորյա անակնկալ` X, Y, Z սակագնային պլանների բաժանորդների համար

Մինչև 2020 թ. հունվարի 13-ը ներառյալ` «X», «Y», «Z» սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու օրական 1 ԳԲ հավելյալ ինտերնետ փաթեթից՝ նախկին 500 ՄԲ-ի փոխարեն: Սակագնային պլանով տրամադրվող ինտերնետ փաթեթը սպառելուց հետո՝ հավելյալ փաթեթը կակտիվանա ավտոմատ կերպով անփոփոխ 100 դրամի դիմաց:

Հիշեցնենք նաև, որ մինչև 2020 թ. հունվարի 13-ը ներառյալ  «X», «Y», «Z» սակագնային պլանների բաժանորդները կարող են օգտվել Amazon, AliExpress, Alibaba, Taobao և eBay կայքերից անսահմանափակ՝ առանց հիմնական ինտերնետի փաթեթն օգտագործելու:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այցելելով՝ www.mts.am

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share