Բաժին. Բիզնես

Beeline-ի ամանորյա առաջարկը դարձել է էլ ավելի շահավետ

Beeline-ը տեղեկացնում է, որ ամանորյա առաջարկի շրջանակում Samsung A30s և Samsung Galaxy A10 սմարթֆոնների գները դարձել են ավելի շահավետ: Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել Beeline-ի սպասարկման գրասենյակներում և առցանց խանութում համապատասխանաբար՝ 111 900 (4660 ամսական) և 71 900 (3000 ամսական) դրամով: Յուրաքանչյուր գնորդ նվեր կստանա 033 կոդով հատուկ հեռախոսահամար։

Հիշեցնենք, որ միանալով «Սմարթ 1500» սակագնային փաթեթին բաժանորդները կստանան հավելյալ 100 ԳԲ գերարագ ինտերնետ 2 ամսում սպառելու հնարավորությամբ։ Սմարթֆոնի գնումը կարելի է ձևակերպել նաև ապառիկ՝ առաջին 12 ամիսների համար, 0% սպասարկման վճարով և 0% տարեկան տոկոսադրույքով։ Առաջարկը գործում է մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Ակցիան իրականացվում է «Յունիբանկ»-ի հետ համատեղ:

«Ամանորին ընդառաջ Beeline-ը յուրահատուկ հնարավորություն է տալիս իջեցված գնով ձեռք բերել նորաոճ սմարթֆոններ և ստանալ առցանց հաղորդակցվելու համար 100 ԳԲ գերարագ ինտերնետ երկու ամսվա համար: Մեր 033 կոդով հատուկ հեռախոսահամարը ևս մեկ հաճելի ամանորյա նվեր կդառնա մեր բաժանորդների համար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

Share