Բաժին. Բիզնես

2010-ական թվականների աշխարհի ամենահաջողակ միլիարդատերերը

Ամերիկյան Ֆորբս պարբերականը հրապարակել է 2010-ական թվականներին կարողության ամենամեծ աճ արձանագրած միլիարդատերերի ցուցակը։

10 միլիարդատերից բաղկացած ցուցակը գլխավորում է աշխարհի ամենահարուստ գործարար Ջեֆ Բեզոսը։ 2010թ.-ին Amazon-ի հիմնադիրի կարողությունը կազմում էր 12.3 մլրդ դոլար։ Գրեթե 10 տարի անց Բեզոսի կարողությունն աճել է 792%-ով կամ 97.4 մլրդ դոլարով և կազմում է 109.7 մլրդ դոլար։

Երկրորդը LVMH սեփականատեր Բերնար Առնոն է, որի կարողությունը 2010թ.-ին կազմել է 27.5 մլրդ դոլար։ 10 տարում այն աճել է 292%-ով կամ 80.2 մլրդ դոլարով և կազմել 107.7 մլրդ դոլար։

Եռյակը եզրափակում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ 2010թ.-ին նրա կարողությունը կազմում էր միայն 4 մլրդ դոլար։ 2019թ. վերջին այն աճել է 1700%-ով կամ 68 մլրդ դոլարով և կազմել 72 մլրդ դոլար։

Չորրորդ հորիզոնականում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է։ 2010թ.-ին Գեյթսի կարողությունը կազմում էր 53 մլրդ դոլար։ Վերջին 10 տարում նրա կարողությունն աճել է 103%-ով կամ 54.6 միլիարդով և կազմել 107.6 մլրդ դոլար։

Հինգերորդ տեղում է Ամանսիո Օրտեգան։ ում կարողությունը 25 մլրդ դոլարից աճել է 49.9 մլրդ դոլարով կամ 200%-ով և կազմել 74.9 մլրդ դոլար։

Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը վեցերորդն է։ Նրա կարողությունը վերջին 10 տարում 17.5 մլրդ դոլարից աճել է 43.5 մլրդ դոլարով կամ 249%-ով և կազմել 61 մլրդ դոլար։

Յոթերորդ տեղում աշխարհի ամենահաջողակ ներդրող Ուորֆեն Բաֆեթն է։ Նրա կարողությունը 47 մլրդ դոլարից աճել է 41.8 մլրդով կամ 89%-ով և կազմել 88.8 մլրդ դոլար։

Սթիվ Բալմերն ութերորդն է։ Նրա կարողությունը վերջին 10 տարում 14.5 մլրդ դոլարից աճել է 288%-ով կամ 41.8 մլրդ դոլարով և հասել 56.3 մլրդ դոլարի։

Իններորդ տեղում Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինն է։ Նրա կարողությունը վերջին 10 տարում 17.5 մլրդ դոլարոից աճել է 236%-ով կամ 41.3 մլրդ դոլարով և կազմել 58.8 մլրդ դոլար։

Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման եզրափակում է տասնյակը։ Նրա կարողությունը վերջին 10 տարում 1.2 մլրդ դոլարից աճել է 3400%-ով կամ 40.8 մլրդ դոլարով և կազմել 42 մլրդ դոլար։

Տոկոսային առումով ամենամեծ աճն արձանագրել են Ջեք Ման՝ 3400%, Մարկ Ցուկերբերգը՝ 1700% և Ջեֆ Բեզոսը՝ 792%։

Share