Բաժին. Բիզնես

Beeline-ը պատրաստ է Ամանորին

Beeline-ը շնորհավորում է բաժանորդների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և հայտնում, որ ընկերությունը քայլեր է ձեռնարկել կապի ծառայությունների անխափան աշխատանքը և հաճախորդների սպասարկումը բարձր մակարդակով ապահովելու համար։

Մասնավորապես, ընկերությունը ավելացրել է 3G ու 4G ցանցերի և միջազգային ինտերնետի կապուղիների թողունակությունը: Բացի այդ, ընկերությունը հզորացրել է բջջային կապի ծածկույթը մայրաքաղաքի կենտրոնում և այն շրջաններում, որտեղ ավանդաբար տոնական միջոցառումներ են կազմակերպվում։ Ամանորյա տոներին հաճախորդների սպասարկման ծառայությունում հերթապահող աշխատակիցների թիվը կավելանա, որպեսզի հաճախորդների բոլոր դիմումներն օպերատիվ արձագանք ստանան:

«Մենք պատրաստ ենք, որպեսզի հաճախորդները ստանան բոլոր շնորհավորանքները և կարողանան ցանկացած պահի կապ հաստատել իրենց մտերիմների հետ՝ հեռախոսով, ինտերնետով և SMS-ով։ Beeline-ը շնորհավորում է բոլոր բաժանորդներին ամենապայծառ տոնի կապակցությամբ՝ մաղթելով վառ տպավորություններով և ձեռքբերումներով լի տարի», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ հաճախորդների հարմարավետության համար Beeline-ը փոխել է նաև տոնական օրերին վաճառքի և սպասարկման գրասենյակների աշխատանքային ժամերը։ Օրինակ՝ Հյուսիսայի պողատայի մասնաճյուղը հունվարի երեքից վեցը կաշխատի 11։00-20։00, իսկ Զվարթնոց օդանավակայանի մասնաճյուղը՝ շուրջօրյա գրաֆիկով։ Տոնական օրերին մյուս բոլոր գրասենյակների աշխատանքային գրաֆիկին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում:

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.comկայքում:

Share