Բաժին. Բիզնես

Ամերիկյան AI ստարտափները 2019թ.-ին ներգրավել են ռեկորդային 18.5 մլրդ դոլար

Ամերիկյան National Venture Capital Association ընկերակցության հրապարակած տվյալների համաձայն 2019թ.-ին արհեստական բանականության տեխնոլոգիաների վրա հիմնված ամերիկյան 1,356 ստարտափ ներգրավել է 18.457 մլրդ դոլար ներդրում։ Սա ռեկորդային ցուցանիշ է։ 2018թ.-ին AI ստարտափները ներգրավել էին 16.8 մլրդ դոլար։

Տվյալների համաձայն 2019թ. չորրորդ եռամսյակում վերոնշյալ ընկերությունները ներգրավել են 4 մլրդ դոլար, իսկ երրորդ եռամսյակում ներգրավվել է 4.4 մլրդ դոլար։

National Venture Capital Association-ի տվյալների համաձայն 2019թ.-ին ԱՄՆ-ում իրականացվել է վենչուրային կապիտալի ներգրավման 10,777 գործարք, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 136.5 մլրդ դոլար։ 2018թ.-ին գրանցվել է 10.542 գործարք՝ 140.2 մլրդ դոլար ընդհանուր ծավալով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share