Բաժին. Բիզնես

Ucom-ը հաստատում է VEON Ltd. ընկերության հետ Հայաստանում հնարավոր գործարքի վերաբերյալ բանակցություններ վարելու փաստը

Հայաստանում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական «Յուքոմ» ՓԲ ընկերությունը հաստատում է կապի և ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար «ՎԵՈՆ» ՍՊ ընկերության հետ (VEON Ltd. : NASDAQ և Euronext Ամստերդամ)` վերջինիս հայաստանյան բիզնեսը (Beeline ապրանքանիշ) վաճառելու հնարավոր գործարքի վերաբերյալ ներկայումս բանակցություններ վարելու փաստը: Բանակցությունների արդյունքում կողմերը հնարավոր է՝ գործարքը կնքեն կամ ոչ:

Քանի որ շարժական կապի համաշխարհային շուկան փոխակերպվում է ձայնային ծառայություններից դեպի տվյալների փոխանցման ծառայություններ առաջարկող ընկերությունների, իսկ հայկական շարժական կապի շուկան բացառություն չէ համաշխարհային միտումներից, Ucom-ը շարունակաբար վերափոխվում է թվային ընկերության՝ նպատակ ունենալով մատուցել ծառայությունների ավելի լայն շրջանակ՝ իր ցանցի ծածկույթն ու որակն առավելագույնի հասցնելու միջոցով: Ակնկալվում է, որ հնարավոր գործարքը կհանգեցնի ավելի հաճախորդամետ առաջարկների մշակմանն ու ընկերության բարելավված ենթակառուցվածքի։ Առաջարկվող գործարքից բխող սիներգիան թույլ կտա Ucom-ին ներդրումներ կատարել նոր տեխնոլոգիաների և ցանցի հզորացման ուղղությամբ, մշակել ավելի լավ կոնվերգենտ առաջարկներ և գերազանցել շուկայի ակնկալիքները՝ հաճախորդներին մատուցելով ֆիքսված և շարժական կապի բարձրորակ ծառայություններ:

Ucom-ը կտեղեկացնի հետագա զարգացումների վերաբերյալ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների:

Share