Բիզնես | 11:27 17/01/20

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը հյուրընկալվել են Մայակովսկի գյուղում ապրող Մուրադյանների ընտանիքում՝ հաշվետու այցով

Որևէ ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցում կարևոր տեղ է զբաղեցնում արդյունքի գնահատումը: Հայաստանի տարբեր մարզերում բնակարանաշինության խնդիր լուծող գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», տարիներ շարունակ առաջնորդվել են այդ սկզբունքով: Մոտեցումները չեն փոխվել. կազմակերպությունների ղեկավարները ձգտում են շրջայցով լինել բոլոր այն գյուղերում, որտեղ 2019 թվականին շինարարություն է իրականացվել և բնակարանամուտ է նշվում: Որևէ մեկին չանտեսելու ձգտումը կարևոր է լիարժեք պատկեր ստանալու և այն հասարակությանը ներկայացնելու առումով: Դրանք նպաստում են նաև գործունեության արդյունավետության բարձրացմանն ու տանտերերի իրական գնահատականը պատկերացնելուն:

2020 թվականի առաջին շրջայցը մեկնարկել է Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը Մուրադյանների ընտանիքում հյուրընկալվել են երկրորդ անգամ: Առաջին հանդիպումը եղել է 2019 թվականի ամռանը՝ կամավորության սկզբունքով շինարարություն իրականացնելու նպատակով: Հերթական հանդիպման առիթը նոր բնակարանում Նոր տարին առաջին անգամ սեփական հարկի տակ նշած ընտանիքի զգացողությունը գնահատելն է եղել:

Ավելի քան տասը տարի տնից տուն տեղափոխված ու վարձակալությամբ բնակված Մուրադյանները վերջապես իրենց սեփականն ունեն և գոհ են. նոր տունը կյանքին նոր որակ է ապահովել: Փոխվել է նրանց առօրյան, կենցաղային խնդիրներն ավելի տանելի են դարձել, իսկ գարնանը սպասում են նոր մանկան ծնունդի:

«Երկար սպասված տուն էր։ Անչափ երջանիկ եմ, որ վերջապես մեր ընտանիքն էլ ունի բարեկեցիկ պայմաններով ապահովված տուն։ Ցանկանում եմ, որ բոլորն զգան այս երջանկությունը։ Սա մեծ երազանքի իրականացում էր», - ասել է Պետրոսը՝ ընտանիքի երիտասարդ հայրը։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, 2019թ.-ին լուծվել է Հայաստանի 10 մարզում բնակվող 46 ընտանիքի բնակարանային խնդիր։ Տարիների համագործակցության արդյունքում աջակցություն  է ստացել 208 ընտանիք, որից 13-ը՝ Կոտայքի մարզում:

«Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ միշտ չէ, որ հաջողվում է այցելել բոլորին, բայց մենք ձգտում ենք հնարավորին անել դա: Տարիների փորձը ցույց է տվել, որ քայլը շատ կարևոր է՝ երկար ճանապարհ անցնելու համար: Տանտերերի հետ անմիջական շփումն ու արված աշխատանքի նկատմամբ նրանց վերջնական գնահատականն օգնում են ստանալ շատ օբյեկտիվ պատկեր և առավել արդյունավետ դարձնել հետագա քայլերը: Սա նաև հաշվետվություն ներկայացնելու լավ միջոց է, որն արտահայտվում է և՛ թվերի, և՛ կյանքի՝ նոր որակի ձևով: Բոլորս էլ կարող ենք ունենալ տարբեր խնդիրներ և տարիների ընթացքում գուցե նաև լուծել դրանք, բայց երբ զգում ենք, որ մենակ չենք, առավել վստահ ենք հաղթահարում դրանք: Վերականգնված հավատն ամենակարևորն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Արդեն երկար տարիներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ աջակցում ենք կարիքավոր ընտանիքներին՝ հարմարավետ, արժանապատիվ պայմաններով ապահովված տուն ունենալու հարցում։ Մեր օգնությանբ, ինչպես նաև ընտանիքի ձգտման և աշխատասիրության շնորհիվ, այս երիտասարդ ընտանիքն արդեն ունի սեփական տուն։ Պետրոսի որդին ստիպված չի լինի անցնելու այն դժվարություններով, ինչով անցել է հայրը։ Նա կունենա անհոգ մանկութուն»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

-----------

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 800 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին: