Բաժին. Բիզնես

Windows 10 օպերացիոն համակարգը տեղադրված է ավելի քան 1 մլրդ սարքավորման վրա

2015թ.-ին Microsoft կորպորացիան հայտարարել էր, որ իրենց նպատական է երկու տարուց Windows 10 օպերացիոն համակարգը տեղադրված տեսնել մեկ միլիարդ սարքավորման վրա։ 2017թ.-ին այդ նպատակին հասնել չհաջողվեց։ 2019թ.-ի սեպտեմբեր ամսին հայտարարվեց 900 մլն տեղադրումների ցուցանիշը, և միայն հիմա հայտարարվեց, որ մեկ միլիարդի շեմը վերջապես հատվել է։

Ցուցանիշի մեջ հաշվարկված են բոլոր այն սարքավորումները, որոնց վրա հնարավոր է տեղադրել Window 10 օպերացիոն համակարգը։ Մասնագետների կարծիքով Microsoft-ը հանարավորություն ունեցավ հասնել այս ցուցանիշին նաև Windows 7 օպերացիոն համակարգի սպասարկման դադարեցման հետևանքով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share