Բաժին. Բիզնես

ԱՐՄԵՆԱԼ-ը ստացավ բնապահպանական կառավարման ISO 14001:2015 միջազգային արտոնագիրը

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (ՌՈՒՍԱԼ ընկերության մեջ մտնող) Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններից առաջինը հաջողությամբ ավարտեց բնապահպանական կառավարման՝ ISO 14001:2015 միջազգային չափանիշի համապատասխանության արտոնագրումը:

Նման որոշում է ընդունվել աուդիտի հիման վրա, որն անցկացրել է արտոնագրող համաշխարհային խոշորագույն  հանրույթներից DNV-GL-ը:

– ISO 14001:2015 արտոնագրի ձեռքբերումը հնարավորություն է ստեղծում նոր շուկաներ մուտք գործելու համար, վկայում է շրջակա միջավայրի վրա արտադրության ազդեցության նվազման մասին և հաստատում է մեր գործարանի կողմից հանրապետական բնապահպանական օրենսդրության արդյունավետ կենսագործման մասին, – ասաց ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատանքի պահպանության, արդյունաբերական անվտանգության և բնապահպանության բաժնի պետ Վահե Թամազյանը:

Նկարում AIRPURE («Մաքուր օդ») քսասառեցնող հեղուկի գոլորշիների հավաքման, զտման և վերականգնման սարքն է, որն օգտագործվում է ԱՐՄԵՆԱԼ-ում փայլաթիթեղ գլանելիս:

———–

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000 թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից է և Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը:

Share