Բաժին. Բիզնես

Beeline. Սիրո տոնի կապակցությամբ` անակնկալներ բաժանորդների համար

Beeline-ը հայտարարում է «Սերը դա…» առաջարկի մեկնարկի մասին, որը թույլ է տալիս կանխավճարային բաժանորդներին 3 օրով ակտիվացնել առանց արագության սահմանափակման ինտերնետ՝ 500 դրամ վճարի դիմաց։ Ինտերնետ փաթեթը տրամադրում է 2 ԳԲ ինտերնետ, որից 1 ԳԲ-ը տրամադրվում է ակտիվացնող համարին, իսկ մյուսը՝ բաժանորդը հնարավորություն է ստանում փոխանցել մեկ այլ համարի: Փաթեթը հնարավոր է ակտիվացնել անսահմանափակ քանակությամբ։

Beeline-ը «Սիրո տոնին» ընդառաջ ևս մեկ անակնկալ է պատրաստել։ Փետրվարի 10-ից 20-ը ընկած ժամանակահատվածում 033 կոդով «Գեղեցիկ համարներ»-ը bid.beeline.am կայքում վաճառվելու են մինչև 40% զեղչով։

«Մոտենում է տարվա ամենառոմանտիկ և գեղեցիկ սիրո տոնը: Beeline-ում մենք որոշեցինք մեր հաճախորդներին անակնկալ մատուցել, որպեսզի սիրելիի հետ կապի մեջ լինելը էլ ավելի հարմար և հաճելի լինի։ Իսկ զգալի զեղչերը 033 կոդով «Գեղեցիկ համարների» համար կօգնեն սիրելիին մատուցել յուրահատուկ և ցանկալի նվեր», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ինտերնետ փաթեթը կարելի է ակտիվացնել մինչև 2020 թվականի փետրվարի 23-ը, հավաքելով *1414# USSD հրահանգը, իսկ նվեր փաթեթը կարելի է փոխանցել հավաքելով *2020*նվեր ստացողի հեռախոսահամրը# հրահանգի միջոցով:

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։ «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share