Բաժին. Բիզնես

Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը կորոնավիրուսի պատճառով մեկ օրում նվազել է 139 մլրդ դոլարով

Ամերիկյան Բլումբերգ գործակալությունը հայտնում է, որ մեկ օրում աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է 139 մլրդ դոլարով։ Սա կապված է բորսաներում ինդեքսների կտրուկ անկման հետ, ինչի հիմնական պատճառը Covid-19 կորոնավիրուսի տարածումն է աշխարհում։

Սա 2016թ. հոկտեմբերից հետո գրանցված բորսաների ամենամեծ անկումն է մեկ օրում։ Ամենամեծ անկումը գրանցվել է LVMH սեփականատեր Բերնար Առնոյի և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի  մոտ, որոնցից ամեն մեկը կորցրել է 4.8 մլրդ դոլար։ Zara հագուստի ցանցի սեփականատեր Ամանսիո Օրտեգան կորցրել է 4 մլրդ դոլար, Մարկ Ցուկերբերգ՝ 3.48 մլրդ դոլար, իսկ Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը՝ 2.7 մլրդ դոլար։

Հիշեցնենք, որ այս գիշեր ավարտված առևտրային շրջանների արդյունքում Dow Jones-ը նվազել է 3.59%-ով, իսկ S&P 500` 3.35%-ով։

Share