Բաժին. Բիզնես

Շանթ Sport HD հեռուստաալիքը՝ Ռոստելեկոմի սմարթ հեռուստատեսության եթերում

Ամենասպասված սպորտային հանդիպումները Ռոստելեկոմի սմարթ հեռուստատեսության եթերում․ ընկերությունը ներկայացրել է ևս մեկ հայալեզու հեռուստաալիք՝ Շանթ Sport HD

Ընդառաջ գնալով բազմաթիվ բաժանորդների առաջարկներին՝ «Ռոստելեկոմ»-ը սպորտի սիրահարներին է ներկայացնում երկար սպասված՝ «Շանթ Sport» HD (թիվ 614) հեռուստաալիքը։

«Շանթ Sport»-ը հանդիսանում է առաջին հայալեզու սպորտային հեռուստաալիքը, որը հնարավորություն է ընձեռում հեռուստադիտողին դիտելու ամենասպասված սպորտային հանդիպումներն ու հաղորդումները բացառապես հայերեն մեկնաբանությամբ։ «Շանթ Sport»-ի եթերը լի է բազմապիսի մարզաձևերի` այդ թվում ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս, հոկեյ, բռնցքամարտ և ոչ միայն, ինտրիգային ու լարված մրցաշարերով:

«Շանթ Sport» հեռուստաալիքի եթերում հեռուստադիտողը կարող է դիտել օրական 3-4 ուղիղ եթերում հեռարձակվող սպորտային հանդիպումներ, ինչը ենթադրում է, որ «Շանթ Sport»-ի աշխատանքը լինելու է նվազագույնը 8 ժամ ուղիղ եթերի ռեժիմով:

«Շանթ Sport»-ի եթերում հնարավոր է հետևել սպորտային աշխարհի իրադարձություններին՝ բնորոշ լարված պահերով, հույզերով ու սպասումներով շաբաթվա բոլոր օրերին ու ժամերին՝ 24/7 ռեժիմով:

Այսպիսով, «Շանթ Sport» HD հեռուստաալիքի շնորհիվ հեռուստադիտողը ոչ միայն կարող է հետևել համաշխարհային սպորտային անցուդարձին, այլև դիտելու աշխարհահռչակ հայ մարզիկների ելույթները։

Կարևորելով բաժանորդների ցանկությունները և առաջարկները «Ռոստելեկոմ»-ը մշտապես հեռարձակում է ամենաբարձր վարկանիշն ունեցող բովանդակությունը Սմարթ հեռուստատեսության եթերով՝ պարբերաբար թարմացնելով ու համալրելով լավագույն ժամանակակից հեռուստաալիքներով, այդ թվում նաև հայերեն լեզվով։

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Share