Բաժին. Բիզնես

Կառավարությունն արտոնություն տրամադրեց կրակայրիչներ արտադրող ընկերությանը

Կառավարությունը ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում հարկային արտոնություն տրամադրեց «ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ին՝ ազատելով նրան մաքսատուրքից:

Ըստ հիմնավորման, «ՍԱՀԼԵՎՍ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային կրակայրիչների արտադրության համար։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման ու որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար:

«ՍԱՀԼԵՎՍ»-ը հիմնադրվել է 2010 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային կրակայրիչների արտադրությամբ։ Ընկերությունը նախատեսում է մեծ ծավալներով արտահանում ԵԱՏՄ և երրորդ երկրներ:

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 170 մլն դրամի չափով ներդրում հումք ձեռք բերելու համար։ Վերոնշյալ գործունեության կազմակերպման նպատակով ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:

Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվեն 27-30 նոր աշխատատեղեր` 150-170 հազար դրամ միջին աշխատավարձով։

Share