Բաժին. Բիզնես

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է արտադրել հայազգի Նուբար Աֆեյանի ընկերությունը

Ամերիկյան բիոտեխնոլոգիական Moderna Therapeutics ընկերությունը փորձարարական պատվաստանյութ է ստացել կորոնավիրուսի դեմ։ Պոտենցիալ պատվաստանյութի փորձարկումը կմեկնարկի ապրիլին, բայց գործընթացը կարող է տևել ոչ էիչ, քան մեկ տարին։ Արտադրանքն անվանել են mRNA-1273։ Առաջին խմբաքանակն ուղարկվել է ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտ։

Ի դեպ՝ Moderna Therapeutics ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է։

Moderna-ն, սակայն, միակ ընկերությունը չէ, որ փորձում է ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ։ Հեղինակավոր դեղագործական ընկերություններից GLAXF-ն և JNJ-ն ևս աշխատում են այս ուղղությամբ։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ աշխարհի 44 երկիր պաշտոնապես հայտարարել է կորոնավիրուսով վարակման դեպքեր ունենալու մասին։

Share