Բաժին. Բիզնես

Apple կորպորացիան տուգանվել Է 1.1 մլրդ եվրոյով

Ֆրանսիայի իշխանություններն ամերիկյան Apple-ին տուգանել են 1,1 մլրդ եվրոյով՝ ընկերության առեւտրային ցանցի կողմից հակամենաշնորհային օրենսդրության պահանջները խախտելու համար: Այդ մասին ասված Է Ֆրանսիայի հակամենաշնորհային գերատեսչության հայտարարության մեջ:

Բացի այդ, Ֆրանսիայի հակամենաշնորհային գերատեսչությունը տուգանել Է Apple-ի արտադրանքի երկու մեծածախ վաճառողներին՝ Tech Data-ին եւ Ingram Micro-ին՝ համապատասխանաբար 76,1 մլն եվրոյով եւ 63 մլն եվրոյով՝ ոչ մրցակցային պրակտիկայի համար:

«Apple-ը եւ նրա արտադրանքի երկու մեծածախ վաճառողները պայմանավորվել Էին չմրցակցել միմյանց հետ եւ կանխել մրցակցությունը ռեսելլերների շրջանում, այսպիսով, Apple-ի արտադրանքի մեծածախ շուկան զրկելով մրցակցությունից»,-հայտարարել Է հակամենաշնորհային գերատեսչության ղեկավար Իզաբել դե Սիլվան: Apple-ի վրա դրված տուգանքը խոշորագույնն Է ֆրանսիական կարգավորիչի համար: Նախորդ ռեկորդը՝ 350 մլն եվրո, Orange SA կարգավորիչի կողմից դրվել Էր 2015 թվականին:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share