Բաժին. Բիզնես

Yandex Taxi առաքումը բնականոն ընթացքի մեջ կպահի տանից աշխատողների, գործարարների կամ պարզապես տանն ինքնամեկուսացածների աշխատանքը

Տանից աշխատողների, գործարարների կամ պարզապես տանն ինքնամեկուսացածների աշխատանքն այսուհետ բնականոն կընթանա Yandex Taxi առաքում ծառայության միջոցով

Սատարելով կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին ՝ Հայաստանում նորությամբ է ներկայացել Yandex Taxi-ն․ օնլայն տաքսի ընկերությունն առաջարկում է  նվազեցնել շփումներն ու այս օրերին օգտվել առաքում ծառայությունից։ Նոր առաջարկը թույլ է տալիս մնալ տանն ու հեռակա հոգ տանել իրենց տներում ինքնամեկուսացած հարազատների, մտերիմների մասին, ինչպես նաև բնականոն հունի մեջ պահել աշխատանքը։

Ծառայությունը նախատեսված է ոչ միայն անհատների, այլև առաքման սեփական ծառայություն չունեցող ընկերությունների համար՝ խանութներ, ռեստորաններ, սննդի կետեր և այլ հաստատություններ։ Մեծացնելով առաքում կատարողների շրջանակը՝ Yandex Taxi-ն պատրաստ է ընդունել անգամ պետությանն անհրաժեշտ առաքման պատվերներն՝ օրինակ, ըստ անհրաժեշտության, հասցնելով դեղորայք։

Սա լավ հնարավորություն է նաև գործարարների համար, որոնք այս օրերին խնդրի առաջ են կանգնել՝ չկարողանալով ժամանակին գործընկերներին փոխանցել անհրաժեշտ փաստաղթերը, ծանրոցները կամ գործին առնչվող որևէ այլ բան։

Առաքման ծառայությունը մատչելի է՝ սկսած 400 դրամից․ պարտադիր պայման է միայն, որ պատվիրատուն վճարումը կատարի անկանխիկ՝ կցված բանկային քարտի միջոցով՝ կրկին կանխելով առձեռն շփումները։

Առաքումն այս պահին իրականացվում է  ողջ Երևանի տարածքում, բայց ընկերությունը սրանով չի սահմանափակվի։ Առաքման ծառայությունը, որը մշտական բնույթ է կրելու, արդեն ունի նաև կորպորատիվ համագործակցությունների առաջարկներ։

Ինչպես տեղեկանում ենք Yandex Taxi-ից, առաքումներն իրականացնում են հատուկ վերապատրաստում անցած վարորդները։ Առաքման պատվերը հաստատվելու է ճիշտ նույն սկզբունքով և հաշված րոպեների ընթացքում, ինչ սովորական տաքսիի պատվերը․ միայն անհրաժեշտ է, որ պատվիրատուն նախապես նշի առաքման հասցեատիրոջ հեռախոսահամարն ու երկուսն էլ, արդեն օնլայն կարող են հետևել առաքման ողջ երթուղուն։

Ընկերությունն առաքումների մեկնարկը տալիս է՝ հաշվի առնելով շփման հետ կապված բոլոր ռիսկերը․ այդ թվում՝ պատվիրատուն/հասցեատերը կարող է որոշել, թե որտեղ է պետք թողնել փոխանցվող փաթեթը, իրը կամ ցանկացած բան․ վարորդն այն կարող է առձեռն տալ կամ թողնել դռան, մուտքի մոտ, նստարանի վրա կամ որևէ այլ  տեղ։

Ի դեպ, առաքման օբյեկտ կարող է լինել ցանկացած բան, որն արգելված չէ օրենքով և ընկերության կանոնակարգով, օրինակ՝ սնունդ, դեղամիջոց, աշխատանքային փաստաթղթեր, մեծաքանակ ապրանքներ։

Օգտվելով այս ծառայությունից պատվիրատուն կխնայի ժամանակ, ռեսուրսներ և որ այս պահին ամենակարևորն է ռիսկի չի դիմի և չի վտանգի իր առողջությունը։

Share