Բաժին. Բիզնես

Կորոնավիրուսի պատճառով 2020թ. փետրվար ամսին աշխարհում սմարֆոնների վաճառքը նվազել է 14%-ով

Counterpoint Research գործակալության ուսումնասիրության արդյունքների համաձայն անցած փետրվար ամսին աշխարհում սմարթֆոնների վաճառքների ծավալները նվազել են 14%-ով։

Սա իհարկե սպասելի պատկեր էր, քանի որ փետրվար ամսին Չինաստանում փակ են եղել բազմաթիվ սմարթֆոն արտադրողների խանութներ։ Միայն Apple-ի վաճառքները Չինաստանում նվազել են 500,000 սմարթֆոնով։

Չինաստանի շուկայում անկումը կազմել է 38%։ Բացի վաճառքներից, հարցականի տակ է նաև սմարթֆոնների արտադրության համար անհրաժեշտ բաղկացուցիչների առկայության ծավալները։ Քանի որ բազմաթիվ արտադրական ձեռնարկություններ պարզապես չեն գործել։

Այժմ, երբ Չինաստանում կորոնավիրուսի տարածումը դադարեցվել է, սպասվում է, որ սմարթֆոնների արտադրության և վաճառքի ծավալները կվերականգնվեն։ Սակայն համաշխարհային վաճառքները հավանաբար կշարունակեն անկում ապրել, քանի որ վիրուսն այժմ էլ հարվածել է այլ համաշխարհային տնտեսական կենտրոններին։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share