Բաժին. Բիզնես

Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային քարտեր՝ «Պրես Ստենդ»-ի բոլոր կրպակներում

Գնե՛ք Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային քարտեր՝ «Պրես Ստենդ»-ի բոլոր կրպակներում և քարտի հետ ստացեք 200 ՄԲ ինտերնետ:

Գնված քարտի հաշվեկշիռը առնվազն 2800 դրամ լիցքավորելու դեպքում կակտիվանան «Y» սակագնային պլանով տրամադրվող փաթեթները՝ 30 օր օգտվելու հնարավորությամբ:

– Անսահմանափակ «Zoom», «Skype», «Viber», «WhatsApp», «Instagram», «Facebook», «Messenger», «Zangi», «Telegram», «Snapchat»

– 5 ԳԲ ինտերնետ

– 400 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա և ՄՏՍ Ռուսաստան

– 300 SMS դեպի ՀՀ ցանցեր

Ակտիվացման կոդ՝ *208*2800#

Ցանկության դեպքում կարելի է նաև անցում կատարել «X» և «Z» կանխավճարային սակագնային պլաններին՝ հավաքելով համապատասխանաբար *208*5000*1# կամ *208*1800*1#: Այնուհետև անհրաժեշտ է լիցքավորել հաշիվը առնվազն 5000 դրամով «X»  կանխավճարային սակագնային պլանի համար, կամ 1800 դրամով՝ «Z» կանխավճարային սակագնային պլանի համար:

Քարտը գնելիս անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ:

Քարտի գինը՝ 400 դրամ:

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գրավոր կամ հեռախոսազանգի միջոցով ծանուցման հիման վրա՝ այս եղանակով կանխավճարային քարտ ձեռք բերած բաժանորդները պետք է ներկայանան ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը՝ սահմանված ընթացակարգով բաժանորդագրության պայմանագիր կնքելու համար:

———–

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share