Բաժին. Բիզնես

Youtube-ը մինչև տարվա վերջ հնարավոր է գործարկի TikTok-ի մրցակից հարթակ

Համացանցում հայտնված տեղեկատվության համաձայն աշխարհի խոշորագույն տեսահարթակ Youtube-ը պատրաստվում է մինչև այս տարվա վերջ գործարկել նոր հարթակ, որը կմրցակցի չինական Tiktok-ի հետ։

Նոր ծառայությունը կանվանվի Shorts, այն օգտատերերին հնարավորություն կտա հրապարակել կարճ տեսանյութեր, որոնց ստեղծման համար նրանք կկարողանան օգտվել Youtube Music շտեմարանից։

Հիշեցնենք, որ Tiktok-ը ճանաչվել է 2019թ. ոչ խաղային ամենահայտնի հավելվածը, որի ներբեռնումների քանակը կազմել է 104.7 մլն։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share