Բաժին. Բիզնես

Forbes. աշխարհի ամենահարուստ հայերը – 2020

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների ցուցակը: Միլիարդատերերի 2020թ.-ի ցուցակում հայտնվել է 3 հայ միլիարդատեր:

2019թ.-ի համեմատ ցուցակում տեղ գրաված հայերի թիվը պակասել է երկուսով։ Ցուցակից դուրս են մնացել Էդուարդո Էռնեկյանը և Քերոլին Ռաֆայելյանը։ Որոնց կարողությունը 2019թ.-ի գարնանը կազմում էր համապատասխանաբար 1.6 և 1 մլրդ դոլար։ Ռաֆայելյանի և Էռնեկյանի կարողություների նվազումը անմիջականորեն կապված է կորոնավիրուսի համավարակի հետ։ Վիրուսի պատճառով ամենամեծ անկում գրանցած ոլորտների մեջ են քաղաքացիական ավիացիան և թանկարժեք զարդերի արտադրությունը։ Ֆորբսը ևս նշում է, որ ցուցակը կազմելուց 12 օր առաջ միլիարդատերերի քանակը 226-ով ավելի էր։ Հուսով ենք հաջորդ տարի մեր հայրենակիցները կվերադառնան ցուցակ։

Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2020թ․-ի ցուցակի 836-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 2.5 մլրդ դոլար: 2019թ. համեմատ արձանագրվել է անկում 1.2 մլրդ դոլարով։

Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը գնահատվել է 3.4 մլրդ դոլար, 2019թ.-ի համեմատ այն նվազել է 0.1 մլրդ դոլարով։ Գալիցնկին զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 565-րդ հորիզոնականը։

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը նվազել է 0.5 մլրդ դոլարով և կազմել 1.8 մլրդ դոլար։

Share