Բաժին. Բիզնես

Beeline. երկարաձգվում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ժամկետը

Beeline-ը տեղեկացնում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ժամկետների երկարաձգման մասին: Մինչև սույն թվականի մայիսի 31-ը Beeline-ի բոլոր կանխավճարային փաթեթների բաժանորդները հնարավորություն ունեն ակտիվացնելու «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայությունը և օգտվել շարժական ինտերնետից՝ առանց ծավալի սահմանափակման: Ծառայության ամսավճարը կազմում է 5900 դրամ։

«Այս օրերին ինտերնետը դարձավ բոլորիս արդյունավետ կենսագործունեությունն ապահովող գլխավոր պայմաններից մեկը։ Beeline-ն երկարաձգում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ակտիվացման ժամկետները՝ հնարավորություն տալով իր բաժանորդներին շարունակել անխափան աշխատանքը, ուսումը և ինքնազարգացումը», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Անսահմանափակ Ինտերնետ» ծառայությունը կարելի է ակտիվացնել՝ հավաքելով *0500# USSD հրահանգը կամ «My Beeline Armenia» հավելվածի միջոցով: Փաթեթը ժամկետի ավարտից հետո ավտոմատ կերպով չի ակտիվանում, կրկին միացման համար անհրաժեշտ է հավաքել ծառայության ակտիվացման հրահանգը։ Ծառայությունը նախատեսված չէ շարժական ինտերնետի սակագնային փաթեթների համար։ Նորացված պայմաններին մանրամասն ծանոթացեք այստեղ։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին:

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share