Բաժին. Բիզնես

PicsArt Academy. Հայաստանում անվճար կրթության նոր հնարավորություն

Այսօրվա ﬔր նոր իրականությունում հեռավար որակյալ ուսուցման հասանելիությունը դառնում է ավելի արժեքավոր: Այս իսկ պատճառով, PicsArt աշխարհահռչակ ընկերության նոր կրթական հաստատությունը՝ PicsArt ակադեﬕան, կարևոր նախաձեռնություն է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար։

PicsArt ակադեﬕան օնլայն և օֆլայն անվճար դասընթացներ կանցկացնի տեխնոլոգիական ոլորտում կրթության հնարավորություն փնտրողների համար։ Ընկերությունն ակադեﬕայի ստեղծման հիմքում դրել է ժամանակակից և ﬔծ պահանջարկ ունեցող գիտելիքի փոխանցման
կարիքն ու արդյունավետ դասավանդման տարիների իր փորձը։

Մայիս ամսվա սկզբից PicsArt ակադեﬕան օնլայն հարթակում ﬔկնարկել է C++, իսկ ավելի ուշ նաև JavaScript ծրագրավորման լեզվի անվճար և առաջին դասընթացները, որոնց շնորհիվ մասնակիցները լավագույն մասնագետների օգնությամբ կսովորեն տեղի և ﬕջազգային շուկայում պահանջարկ վայելող ծրագրավորման լեզուները` ձեռք բերելով նաև մասնագիտական շրջանակ ու աշխատանքի լայն հնարավորություններ:

«Մենք կարծում ենք, որ մասնագիտական կրթությունը պետք է լինի անվճար և բոլորին հասանելի։ Հայաստանում խելացի շատ երիտասարդներ ունենք, որոնց համար կրթության հասանելիությունը շատ կարևոր է։ Այդ իսկ պատճառով, ﬔնք ﬕավորում ենք ﬔր ջանքերն ու տարիների փորձը և հանրությանը ներկայացնում PicsArt ակադեﬕան՝ ՏՏ կրթության նոր մոտեցումը։ Վստահ եմ, անվճար կրթության այս հնարավորությունը կարճ ժամանակ անց շոշափելի ազդեցություն կունենա Հայաստանի ՏՏ ոլորտում և սկսնակ շատ մասնագետների աշխատանքի հնարավորություն կընձեռի», – նշում է PicsArt ընկերության համահիﬓադիր և տեխնիկական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը:

PicsArt ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար, ի թիվս այլ ծրագրերի, առաջնային է համարում հասանելի և անվճար կրթության ապահովուﬓ ու մասնագետների զարգացման հնարավորությունը:

Նշենք, որ վերջին երեք տարիների ընթացքում PicsArt ընկերությունն իրականացրել է մոտ 30 երկարատև դասընթացներ ինժեներների և ծրագրավորողների համար: Վերջերս են ավարտվել PicsArt-ի Advanced iOS Camp, Android Camp, Data Science Camp և APM մասնագիտացման դասընթացները, որից հետո մասնակիցների ավելի քան 70 տոկոսը ստացել է կամ պրակտիկայի հնարավորություն կամ աշխատանքի առաջարկ։ PicsArt-ը նաև երկու տարի շարունակ նախաձեռնել է արհեստական բանականության և ﬔքենայական ուսուցման վեցամսյա խորացված դասընթացներ, իսկ դասընթացներից անﬕջապես հետո բոլոր շրջանավարտներն աշխատանքի առաջարկ են ստացել։ Ընդհանուր առմամբ, 2017 թվականից ﬕնչ այսօր PicsArt-ում սովորել և վերապատրաստել են շուրջ 600 մասնագետ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share