Բաժին. Բիզնես

«ԱՐԷԿՍԻՄԲԱՆԿ – ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ»-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՆՏԵՐՆԵՏ-ԲԱՆԿԻՆԳԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Արէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ընդլայնում է իր կողմից տրամադրվող Ինտերնետ-բանկինգի հնարավորությունները: Ինչպես նշվում է բանկի հայտարարության մեջ` այժմ հաշիվը կարգավորումը կարելի է իրականացնել աշխարհի բոլոր կետերից ոչ միայն համակարգչային ցանցի, այլ նաև բջջային հեռախոսի միջոցով: Բավական է, որ այն միացված լինի ինտերնետին:

 

Հիշեցնենք, որ «Արէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում Ինտերնետ-բանկինգ ծառայությունը գործում է 2009 թվականի նոյեմբերից: Տվյալ ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին ստուգել իր բանկային հաշիվների ընթացիկ մնացորդները, հաշվի քաղվածքները, վարկային և ավանդային պայմանագրերը, վարկերի մարման ժամանակացույցերը, ինչպես նաև կատարել դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, վարկի մարումներ և ավանդային գումարների հավելումներ:a

Share