Բիզնես | 11:49 01/07/18

Ավանգարդ Մոթորս. աննախադեպ պայմաններ՝ Mercedes-Benz ավտոմեքենաների ձեռք բերման համար

Հայաստանում Daimler AG գլխավոր ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ն և ԱԳԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆիաննսական խմբի անդամ «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ն հնարավորություն են ընձեռում ստանալ հատուկ ֆինանսավորման առաջարկ:

Կատարելով  կանխավճար սկսած ընդամենը 10%-ից, հնարավոր է ձեռք բերել Mercedes-Benz մակնիշի նոր ավտոմեքենա «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ ավտոսրահից:

Մնացած գումարի համար «ԱԳԲԱ Լիզինգը» տրամադրում է լիզինգ շահավետ պայմաններով՝ ընդամենը 4.9% (€, $) տարեկան տոկոսադրույքով (տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի նկատմամբ) և մինչև 2 տարի մարման ժամկետով:

Առաջարկով հետաքրքրվողները մանրամասները կարող են ճշտել հետևյալ կոնտակների միջոցով․ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ - Հեռ․՝ +374 60 68 00 00, +374 10 66 80 00, «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ - +374 10 31 88 88(80 86,80 89):

--------------

Հիշեցնենք նաև, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը: