Բաժին. Բիզնես

«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Է ԲԱՑԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ս.թ. մայիսին իր գործունեությունը կսկսի «Յունիբանկ»-ի «Օպերա» նորաբաց մասնաճյուղը, որի հասցեն է` ք. Երեւան, Սայաթ Նովա պող. 1: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից` մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, «Յունիստրիմ» դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում:

«Օպերա» մասնաճյուղի բացմամբ «Յունիբանկ»-ի մասնաճյուղերի ընդհանուր քանակը կազմեց 35: Մինչեւ տարեվերջ Բանկը կբացի եւս 7 նոր մասնաճյուղ:
Share