Բաժին. Բիզնես

«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ի «ՕՊԵՐԱ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԿՍՊԱՍԱՐԿԻ ԺԱՄԸ 11:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 20:00

Ս.թ. մայիսի 31-ից «Յունիբանկ»-ի «Օպերա» մասնաճյուղի համար սահմանվել է նոր աշխատանքային ռեժիմ: Այսուհետ մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 11:00-ից մինչեւ 20:00-ը:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Յունիբանկ»-ից`այս  կերպ Բանկը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին սպասարկվել նաեւ աշխատանքային օրվա ավարտից հետո: «Օպերա» մասնաճյուղի հասցեն է` ք. Երեւան, Սայաթ Նովա 1: Հեռ.` (37410) 54-46-08:

Նշենք, որ բանկի «Օպերա» մասնաճյուղն իրականացնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, Յունիստրիմ դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում:

Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ի «Ամիրյան» (ք.Երեւան, Ամիրյան 12) եւ  «Կոմիտաս» (ք.Երեւան, Կոմիտասի 15/2)  մասնաճյուղերն աշխատում են  երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 09:15-ից մինչեւ 19:30-ը, իսկ «Զվարթնոց» մասնաճյուղը (Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահ)` շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:

Ներկայումս «Յունիբանկ»-ն ունի 35 մասնաճյուղ:

Share