Բաժին. Բիզնես

ՅՈՒՆԻԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «UNI – ԿՈՒՏԱԿԱՅԻՆ» ՆՈՐ ԱՎԱՆԴ

Յունիբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է նոր ավանդ` «UNI – կուտակային»: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից` համալրման հնարավորությամբ այս ավանդը հնարավոր է ներդնել 365 օր ժամկետով ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ/300 դոլար կամ եվրո, իսկ համալրման առավելագույն գումարը` 40 մլն դրամ/100 հազար դոլար կամ եվրո: ՀՀ դրամի դեպքում ավանդի տոկոսադրույքը կազմում է 11%, դոլարի դեպքում` 6%,  իսկ եվրոյի դեպքում` 5% տարեկան:

Ավանդների տոկոսները հաշվարկվում են յուրաքանչյուր ամիս կամ ավանդի ժամկետի վերջում, սակայն, հաճախորդի ցանկությամբ, բանկը կարող է իրականացնել տոկոսագումարի կապիտալիզացիա, այսինքն, տոկոսներն ավելացնել ավանդի մայր գումարին` դրանով իսկ ավանդատուին առավելագույն եկամուտ ստանալու հնարավորություն ընձեռելով: Այս ավանդը ձևակերպած բոլոր ավանդատուներին որպես նվեր  տրամադրվում է կոմունալ վճարումների UNIPAY քարտ: 

Հիշեցնենք, որ կոմունալ վճարումներն ընդունվում են Յունիբանկի բոլոր 37 մասնաճյուղերում: UNIPAY քարտը պարունակում է վճարն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպելու արագ և հարմարավետ սպասարկում: «UNI – կուտակային» ավանդի ընդունման վերջնաժամկետն է 2011թ.-ի դեկտեմբերի 31-ը: 

«Համալրվող ավանդի հիմնական առավելությունը խնայողությունները պլանավորելն ու համալրման ժամանակացույցի ինքնուրույն կազմումն է: «UNI – կուտակային» ավանդը հատկապես հարմար է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ոչ միայն լրացուցիչ եկամուտ ստանալ, այլև գումար կուտակել ինչ-որ նպատակի համար, օրինակ, հանգստի կամ որևէ տոնի: Ապահովության և եկամտաբերության գրավիչ համադրության շնորհիվ, Յունիբանկի ավանդները ֆիզիկական անձանց համար ամենապահանջված բանկային ծառայություններից մեկն են:   Մեր ավանդատուները ժամկետների, լրացուցիչ առավելությունների ընտրության լայն  հնարավորություն ունեն, ինչպիսին է, օրինակ,  ավանդի համալրման և մասնակի ետկանչման հնարավորությունը` բարձր տոկոսադրույքի պահպանմամբ: Մենք առաջարկում ենք նաեւ մուլթիարժութային ռեժիմով ավանդ, ինչն ավանդատուին հնարավորություն է տալիս խուսափել արժույթների փոխարժեքների տատանումների ազդեցությունից և զերծ պահել դրամական միջոցները գնաճից, – ասում է Յունիբանկի Մանրածախ ավանդների վարչության պետ Դիանա Ջեյրանյանը: – Ավանդատեսակները մշակվում են շուկայի ուսումնասիրությունների հիման վրա` մեր հաճախորդների բոլոր պահանջմունքներին համապատասխան: Ավանդային պորտֆելի աճը և ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների շուկայում Յունիբանկի առաջատարի դիրքը փաստում են, որ դա մեզ հաջողվում է»:   

Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով Յունիբանկը հայաստանյան բանկային համակարգում զբաղեցնում է առաջատարի դիրքը: 30.06.11թ. դրությամբ Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 47,4 մլրդ դրամը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 18%-ով: Բանկի ժամկետային ավանդներն աճել են 24%-ով և կազմել ավելի քան 84,8 մլրդ դրամ:  Ցուցանիշների և ավանդատուների թվի դինամիկ աճը վկայում են, որ բնակչության վստահությունը Յունիբանկի հանդեպ բարձր մակարդակի վրա է: Յունիբանկի ավանդների մեծ տեսականին հաճախորդների համար դրամական միջոցների բազմապատկման և հուսալի պահպանման ընտրության լայն հնարավորություններ են ստեղծում: Դրամական միջոցները Յունիբանկում ավանդադրելիս, հաճախորդները, կախված ավանդների պայմաններից, կարող են օգտվել մուլթիարժութային ռեժիմից, իրականացնել տոկոսների կապիտալիզացիա կամ արժեքավոր նվերների խաղարկությանը մասնակցելու իրավունք ստանալ: Բանկը բազմիցս կազմակերպել է հանդիսավոր միջոցառումներ, որոնց շրջանակներում հաճախորդներն արժանացել են արժեքավոր նվերների և դրամական պարգևների: Օրինակ, ներդնելով Grand Prix ավանդ հաճախորդը ոչ միայն եկամուտ, այլ նաեւ այս տարվա սեպտեմբերին մրցանակների խաղարկությանը մասնակցելու հնրավորություն է ստանում:  Խաղարկության գլխավոր մրցանակը ուղևորությունն է Կիպրոս:

Բանկի հուսալիությունը հաստատված է նաև Moody”s Investors Service միջազգային վարկանիշային գործակալության կողմից: 2011թ.-ի հունիսին գործակալությունը հաստատել է Յունիբանկի ֆինանսական կայունության E+, արտարժույթով և ազգային դրամով ավանդների Ba3 երկարաժամկետ  և NP կարճաժամկետ վարկանիշերը: Բոլոր վարկանիշերն ունեն «Կայուն» կանխատեսումը, ինչը վկայում է հայաստանյան  բանկային շուկայում Յունիբանկի շարունակական զարգացման հեռանկարների մասին:
Share