Բաժին. Տնտեսական

ՕԳՈՍՏՈՍԻՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 1.2%-ՈՎ

2011թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է գների ընդհանուր մակարդակի 1.2% նվազում, որը հիմնականում մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի, հացամթերքի ապրանքախմբերի 13.6-1.5% գնանկման արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 13.6-0.1% գնանկում, 5-ում` 0.2-1.5% գնաճ,  իսկ 2-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Այսպես, մրգի ապրանքախմբում 2011թ. օգոստոսին 2010թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 5.5%, իսկ 2011թ. հուլիսի համեմատ` 13.6% գնանկում: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2011թ. օգոստոսին 2010թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 25.7%, իսկ 2011թ. հուլիսի համեմատ` 4.9% գնանկում:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հացամթերքի ապրանքախմբում 2011թ. օգոստոսին 2010թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 8.4% գնաճ, իսկ 2011թ. հուլիսի համեմատ`1.5% գնանկում: Միևնույն ժամանակ,  2011թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձվի, ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի 0.8-0.1% գնանկում, իսկ ոչ ոգելից խմիչքի և այլ մթերքի ապրանքախմբերում  գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Կաթնամթերքի ապրանքախմբում 2011թ. օգոստոսին 2010թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 21.8%, իսկ 2011թ. հուլիսի համեմատ` 1.5% գնաճ:
Մսամթերքի ապրանքախմբում 2011թ. օգոստոսին 2010թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 12.9%, իսկ 2011թ. հուլիսի համեմատ`1.2% գնաճ: 2011թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է տավարի, ոչխարի և խոզի մսերի` համապատասխանաբար 0.4%, 4.0% և 11.7% գնաճ:
2011թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 0.2%, հրուշակեղենի 0.8%, ոգելից խմիչքի և ծխախոտի 0.8% (պայմանավորված ծխախոտի 1.0% գնաճով) սուրճի, թեյի, կակաոյի 1.3% գնաճ:

 

Share