Բաժին. Տնտեսական

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. 2011Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 19.6%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2011թ.-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 19.6%-ով և կազմել 6772.1 հազար լիտր:

Այս նույն ժամանակահատվածում օղու և օղու լիկյորի արտադրության ծավալները նվազել են 29.4%-ով և կազմել 3402.2 լիտր: Գինու արտադրության ծավալներն աճել են 17.8%-ով և կազմել 3377.6 հազար լիտր: Շամպայնի արտադրության ծավալներն աճել են 5.4%-ով և կազմել 130.5 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրության ծավալները նվազել են 5.8%-ով և կազմել 8997.1 հազար լիտր:

Share