Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ. ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ԻԻՀ գյուղատնտեսության նախարար Սադեղ Խալիլիանի հրավերով սեպտեմբերի 3-5-ը Իրանում կգտնվի ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը:Այցի ընթացքում երկու եկրների նախարարները կքննարկեն գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության հետագա հարցեր: Մասնավորապես< ուշադրության կենտրոնում կլինեն համագործակության հնարավորությունները երկրագործության, անասնապահության, բուսաբուծության ոլոտներում:Հանդիպման ընթացքում կստորագրվի ՀՀ և ԻԻՀ գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
       
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից` նախատեսված է ՀՀ գյուղատնտեսության նախարարի գլխավորած պավիրակության այցը Քարաջի գյուղատնտեսական բիոտեխնոլոգիական ձեռնարկություն, տնկարան և ջերմոցային տնտեսություն: ԻԻՀ Ղոմ նահանգ կատարելիք ացի ընթացքում Սերգո Կարապետյանը կլինի գյուղանտեսական ձեռնակություններում և գիտահետազոտական հաստատություններում: Նախատեսվում է նաև այցելություն Արևելյան Ատրպատական նահանգ, որտեղ ՀՀ գյուղատնտեսության նախարարը կհանդիպի նահանգապետ Ալի Ռեզա Բեյգիի հետ: Պատվիրակության անդամները կայցելեն Թավրիզի տրակտորաշինական գործարան և նահանգի այլ գյուղատնտեսական ձեռնարկություններ:

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտոմ ներդրումներ կատարելու նպատակով` Սերգո Կարապետյանը կհանդիպի Իրանի գյուղատնտեսության բնագավառի գործարար ներկայացուցիչների հետ: ՙԱրարատ՚ ակումբում գյուղատնտեսության նախարարը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչներին:

ԻԻՀ կատարելիք այցելությունից հետո Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կլինի Մեղրիի տարածաշրջանում, որտեղ կհետևի գյուղանտեսական աշխատանքների ու Մեղրիի պահածոների գործարանի վերաբացման ընթացքին:

Share