Բաժին. Տնտեսական

ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է ամերիկյան հասարակության դատին ներկայացնել ամերիկյան տնտեսությունում հին աշխատատեղերի պահպանման և նոր աշխատատեղերի ստեղծման 2012 թվականի նոր ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է CNN հեռուստաընկերությունը` ծրագրի ընդհանուր արժեքը, նախնական գնահատականներով, կկազմի 300 մլրդ դոլար: Սպիտակ Տան այս նոր ծրագրով նախատեսվում է գործազրկության նպաստի նոր տեսակների ներդրում և «աշխատողների» հարկերի դրույքաչափերի կրճատում: Միևնույն ժամանակ, ծրագիրը ենթադրում է նաև հասարակական աշխատանքների հետ կապված հարաբերությունների կարգավորում:

Նշենք, որ ներկայումս ամերիկյան տնտեսության առաջնային խնդիրը երկրում աճող գործազրկությունն է: 2011 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել է 9.1%:
Share