Բաժին. Տնտեսական

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ 248 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Ընթացիկ տարում ՀՀ-ոմ գրանցում է ստացել 1468 իրավաբանական անձ, որոնցից 248-ը օտարերկրյա ներդրումներով են: 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն` 2011 թվականի առաջին յոթ ամիսներին մեր հանրապետությունում նոր ստեղծված իրավաբանական անձանց կապիտալում կատարված համախառն ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 2773.79 մլն դրամ: Միայն օտարերկրյա ներդրումները կազմել են 344.96  մլն դրամ:

Նշենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գրանցված օտարերկրյա ներդրումներով  248  ընկերություններից 73-ի հիմնադիրների կազմում կան նաև Հայաստանի քաղաքացիներ և Հայաստանում գրանցում ունեցող իրավաբանական անձիք: Մնացյալ 175-ը հիմնադիրների կազմում միայն օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիների մասնակցությամբ ընկերություններ են:

Share