Բաժին. Տնտեսական

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ամփոփվել են օգոստոս ամսին վարչական շրջանների գործառույթների գնահատման արդյունքները: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից`  վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման վարչության պետը, ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ընդհանուր վերլուծությունը,  քաղաքապետին զեկուցել է, որ օգոստոսին նախորդ ամսվա համեմատ աճել են սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները:

Անդրադառնալով  կանաչապատման ու բարեկարգման գործառույթներին` Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ որոշ վարչական շրջաններում դրական տեղաշարժն ակնհայտ է, սակայն շատ տեղերում դեռևս անելիքներ կան:

Հիմք ընդունելով Երևանի ավագանու համապատասխան որոշումը պարտադիր բարեկարգման կանոնների մասով` քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն առաջարկել է մասնավոր ընկերություններին ուղարկվող ծանուցումների, ինչպես նաև երկկողմ կնքված ու հաստատված հատակագիծ-սխեմայի  հիման վրա պարտադիր բարեկարգման նորմերի կիրառումը դարձնել վարչական շրջանի ղեկավարի `բարեկարգման ոլորտում կատարված աշխատանքների ցուցանիշ:
Share