Բաժին. Տնտեսական

ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ. «ԵՎՐԱԳՈՏՈՒ ՓԼՈՒԶՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ»

Եվրագոտու տնտեսությունում հնարավոր ճգնաժամային դրսևորումներից խուսափելու նպատակով Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) պետք է նվազեցնի հաշվարկային տոկոսադրույքները և իրականացնի եվրոպական միացյալ արժույթի` եվրոյի դևալվացիա` 30-40%-ով: Նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի տնտեսագետ, ԱՄՆ նախագահի խորհրդական Նուրիել Ռուբինին: Վերջինս, ներկայացնելով իր հիմնական դատողությունները ներկայիս եվրոպական պարտքային ճգնաժամի հնարավոր զարգացումների վերաբերյալ, ընդգծել է, որ դրա հաղթահարման միակ ուղին տնտեսական աճի քաղաքականության մշակումն ու արդյունավետ իրագործումն է:

Ամերիկացի տնտեսագետի կարծիքով` դեռևս պահպանվում են Եվրագոտու հնարավոր փլուզման ռիսկերը: «Եվրոգոտու համար ճակատագրական չի լինի, եթե Հունաստանը և Պորտուգալիան հայտարարեն դեֆոլտ և հրաժարվեն եվրոպական միացյալ արժույթից: Իսպանիայի և Իտալիայի կողմից համանման քայլերի կիրառումը, սակայն, կհանգեցնեն եվրոկան միացյալ արժութային համակարգի փլուզմանը», – ընդգծել է Նուրիել Ռուբինին:

Share