Բաժին. Տնտեսական

ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ. «ԻՏԱԼԻԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»

Իտալիայի պետական պարտքն այժմ գտնվում է «անկայուն» մակարդակի վրա, և նման պարագայում դեֆոլտից խուսափելու համար Իտալիային անհրաժեշտ է պատրքերի վերակազմավորում: Նման կարծիք է արտահայտել հայտնի ամերիկացի տնտեսագետ Նուրիել Ռուբինին: Վերջինս նշել է, որ Իտալիայի ղեկավար մարմինների կողմից դրամավարկային խիստ քաղաքականության կիրառման և մի շարք այլ բարեփոխումների իրականացման արդյունքում հնարավոր է վերականգնել պետական պարտքի կայունությունը, սակայն ճգնաժամի խորացումը կանխելու և շուկայի մասնակիցների վստահությունը վերականգնելու համար Իտալիան լրացուցիչ  ֆինասնական օգնության կարիք կունենա:

Հիշեցնենք, որ Իտալիայի պետական պարտքը ներկայումս կազմում է 1,9 տրիլիոն եվրո:

Տնտեսության ծավալով ԵՄ երկրների շարքում Իտալիան զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ որպես «փոխառու երկիր»` աշխարհում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը՝ զիջելով ԱՄՆ-ին, Ճապոնիային և Գերմանիային:

Share