Բաժին. Տնտեսական

2011Թ.-ԻՆ ԱՄՆ Է ԱՆՑԵԼԵԼ 62 ՄԼՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ

2011 թվականին ԱՄՆ է անցելել շուրջ 62 մլն զբոսաշրջիկ: Վերջիններս այս երկրին բերել են ռեկորդային՝  153 մլրդ ԱՄՆ դոլարի եկամուտ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Առևտրի նախարարությունը: Ըստ հրապարակված տվյալների՝ նախորդ տարվա՝ 2010 թվականի համեմատությամբ, ԱՄՆ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 2.5 մլն-ով:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ում «զբոսաշրջային» եկամուտների առավել զգալի աճ գրանցվել է դեկտեմբերին, երբ այս երկիր այցելած զբոսաշրջիկները երկրի տարածքում ծախսել են 12.6 մլրդ դոլար:

Նշենք նաև, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2011 թվականին ԱՄՆ ներքին և միջազգային զբոսաշրջության ոլորտում եկամուտներն աճել են 8.1%-ով, ինչը հնարավորություն է տվել ստեղծել ևս 103 հազար նոր աշխատատեղ:

Share