Բաժին. Տնտեսական

ՉԱՎԵՍԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է

Վենեսուելայի մասնավոր բանկերին և ընկերություններին կսպառնա ազգայանցում, եթե հաստատվեն լուրերն այն մասին, որ վերջիններս աջակցում են երկրի ընդդիմությանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը՝ երկրի բանկերի և ընկերությունների նման գործունեությունը որակելով որպես պետությանն ապակայունացմանն ուղղված գործողություն:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Ուգո Չավեսը սպառնացել էր ազգայնացնել իսպանա-վենեսուելական BBVA-Provincial բանկը: Նախագահի խոսքերով, այդ ֆինանսական կազմակերպությունը, որը հրաժարվել էր տրամադրել հիփոթեքային վարկեր, խախտում է երկրի Սահմանադրությունը:

Share