Բաժին. Տնտեսական

ՕԲԱՄԱՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏԸ ԿԱԶՄԵԼ Է 789.6 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը` Միշել Օբաման, հրապարակել են իրենց ընտանեկան բյուջեի տարեկան եկամուտների հայտարարագիրը: Սպիտակ տան Մամուլի ծառայության փոխանցմամբ` 2011 թվականին ամերիկյան նախագահական ընտանիքի տարեկան եկամուտը կազմել է 789.6 հազար ԱՄՆ դոլար: Նշենք, որ 2010 թվականին Օբամաների ընտանիքի տարեկան եկամուտը գերազանցել էր 1.7 մլն ԱՄՆ դոլարը:

Ըստ ներկայացված տվյալների` 2011 թվականին Օբամաների ընտանիքի եկամուտների շուրջ կեսը կազմել է Բարաք Օբամայի աշխատավարձը` որպես ԱՄՆ նախագահ, մյուս մասը կազմել են ԱՄՆ նախագահի հեղինակային գրքերի վաճառքից ստացված գումարներն ու հոնորարները:

Հատկանշական է, որ իրենց տարեկան եկամուտների 22%-ը, որը կազմել է շուրջ 172.1 հազար ԱՄՆ դոլար, Օբամաները նվիրաբերել են բարեգործական տարբեր ծրագրերի: Միևնույն ժամանակ, 2011 թվականի ընթացքում ԱՄՆ նախագահի ընտանիքը դաշնային բյուջե է փոխանցել 162.0 հազար ԱՄՆ դոլարի հարկ: Սա նշանակում է, որ ԱՄՆ նախագահը եկամտահարկ է վճարում 20.5% տոկոսադրույքով:

Share