Բաժին. Տնտեսական

ԱՄՀ. ԲՐԱԶԻԼԻԱՆ ԿԶԻՋԻ ԻՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԸ

«Բրազիլիան կարող է զիջել իր տնտեսական դիրքերը»,- նման կարծիք են հայտնել ԱՄՀ փորձագետները: Նշենք, որ այժմ իր տնտեսության մասշտաբով Բրազիլիան աշխարհում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2011 թվականի արդյունքներով Բրազիլիայի ՀՆԱ-ն կազմել է 2,492 տրիլիոն ԱՄՆ դոլար, որի արդյունքում վերջինս առաջ էր անցնել Մեծ Բրիտանիայից:

ԱՄՀ կանխատեսման համաձայն` 2012 թվականի արդյունքներով Բրազիլիայի ՀՆԱ-ն կաճի 3%-ով և կկազմի 2,449 տրիլիոն ԱՄՆ դոլար, իսկ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն կկազմի 2,452 տրիլիոն ԱՄՆ դոլար, որի արդյունքում էլ վերջինս կվերականգնի դիրքերը և կզբաղեցնի 6-րդ հորիզոնականը:

Share