Բաժին. Տնտեսական

ՍԹԱՐ. ՆՈՐ ԽԱՆՈՒԹ ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Այսօր` հուլիսի 3-ին, ՍԹԱՐ առևտրային ցանցն իրականացրեց ցանցի թվով 32-րդ սուպերմարկետի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը Խաղաղ Դոնի 13 հասցեում (Էրեբունի վարչական շրջան):  

Նոր սուպերմարկետի ապրանքատեսականին ցանցի մյուս խանութների նման տեղայնացված է, իսկ ապրանքների գները տարածքում լավագույնն են: 

Բացման կապակցությամբ այս սուպերմարկետում պարբերաբար կիրականացվեն հետաքրքիր և անակնկալ ակցիաներ: Օրինակ, հուլիսի 3-ից յուրաքանչյուր 5000-րդ հաճախորդը կֆիքսվի համակարգի կողմից և հենց դրամարկղի մոտ կստանա հաճելի անակնկալ խանութի տնօրինության կողմից:

«Սուպերմարկետի տեղանքը և ֆորմատը մեզ թույլ են տալիս լինել իսկապես հարևան խանութ: Նմանատիպ բակային խանութներում տնօրենը և անձնակազմը կարճ ժամանակահատվածում մտերմանում են իրենց հաճախորդների հետ, ինչը հնարավորություն է ընձեռում լսել հաճախորդներին, տեղեկանալ նրանց խնդիրներին և ցանկություններին և, իհարկե, մատուցել որակյալ ծառայություն»,- նշեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործառնությունների տնօրեն Լևոն Սողոմոնյանը: 

«Սուպերմարկետի տեխնիկական բացումը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ: Այդ ընթացքում խանութը հասցրել է սպասարկել հազարավոր հաճախորդների: Խանութի պաշտոնական բացումը մենք կապել ենք մեր 30000-րդ հաճախորդի այցելության հետ: Վերլուծելով հաճախորդների հոսքը` մենք կարող ենք հաշվարկել նրանց այցելության օրերը, նույնիսկ մոտավոր ժամերը»,- մեկնաբանեց ՍԹԱՐ առևտրային ցանցի մարքեթինգի տնօրեն Մարիամ Հարությունյանը:   

Էրեբունի համայնքի նոր սուպերմարկետում անակնկալները կշարունակվեն մինչև 100 000-րդ հաճախորդի այցը և ուղղված կլինեն նրան, որպեսզի գնումներ կատարելը դարձնեն առավել հետաքրքիր:

Նորաբաց սուպերմարկետում 350 քմ առևտրային տարածքով ներկայացված է մոտ 4000 ապրանքային միավոր: Ապրանքների գները մշտապես վերահսկվում են` տեղանքում առկա ամենացածր գինն ապահովելու նպատակով: Սուպերմարկետը գործում է յուրաքանչյուր օր, ժամը 08:00-24:00:

Ինչպես ցանցի մյուս խանութներում, այստեղ ևս կգործեն ՍԹԱՐ առևտրային ցանցի ստանդարտ ծառայությունները, մասնավորապես` ՍթարՔարտ հաճախորդների պարգևատրման ծրագիր, հաճախորդների հետ հետադարձ կապի կետ, դրամարկղում  անկանխիկ վճարման հնարավորություն, բանկոմատներ, ինչպես նաև հատուկ այս խանութի համար նախատեսված ակցիաներ: Ի հավելումն այս ամենի, հաճախորդների համար հասանելի կլինի 8090 թեժ գիծը, որը կօգնի էլ ավելի արագ արձագանքել մեր հաճախորդների խնդիրներին:   

Ինչպես նշվում է ՍԹԱՐ-ի պաշտոնական հայտարարության մեջ` ցանցը շարունակում է ընդլայնվել և, բացելով նոր խանութներ քաղաքի ծայրամասային համայնքներում, նպատակ ունի ստեղծել քաղաքակիրթ առևտրի պայմաններ` հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուրին կատարելու հարմարավետ և շահավետ գնումներ:

Share