Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՄՆԱ ԵՎՐԱԳՈՏՈՒ ԿԱԶՄՈՒՄ

Հունաստանը կմնա Եվրագոտու կազմում: Նման հայտարարությամբ հանդես Է եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Նա նշել է, որ եվրոպական կառույցները պատրաստակամ են անել ամեն բան, որպեսզի պահպանվի եվրոյի միասնական գոտու ամբողջականությունը: Ըստ Բարոզուի՝ անհրաժեշտության դեպքում Հունաստանը նաև լրացուցիչ աջակցություն կստանա Բրյուսելից:

Հիշեցնենք, որ ամերիկյան Citi բանկն իր վերջին կանխատեսումներում նշել էր, որ Հունաստանը դուրս կգա Եվրագոտու կազմից 2-3 եռամսյակների ընթացքում: Եվրոյից հրաժարվելու Հունաստանի որոշման հավանականությունը բանկի վերլուծաբանները գնահատել էին 75%:

Միջազգային Standard&Poor’s գործակալությունը Եվրագոտու կազմից Հունաստանի դուրս գալու հավանականությունը գնահատել էր 1:3-ի:

Share