Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈԳՈՏՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 18 ՄԼՆ-Ի

2012 թվականի հուլիս ամսվա վերջի դրությամբ եվրոպական միասնական արժույթի գոտու անդամ երկրներում գործազուրկների ընդհանուր թվականակը հատել է 18 մլն-ի սահմանը, ինչի արդյունքում գործազրկության մակարդակը տարածաշրջանում կազմել է 11,3%: Այս մասին նշվում է եվրոպական Eurostat վիճակագրական ծառայության հրապարակած հաշվետվության մեջ:

Ըստ ներկայացված տվյալների՝ գործազրկության մակարդակն ամենաբարձրն Իսպանիայում է՝ 25,1%, որին հաջորդում է Հունաստանը, որտեղ գործազրկության մակարդակը կազմում է 23,1%:

Նշենք, որ Եվրամիության անդամ 27 երկրներում 2012 թվականի հուլիս ամսվա արդյունքներով գործազրկության մակարդակը հասել է 10,4%-ի և կազմել 25,254 մլն մարդ:

Share