Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է

Եվրոպական կենտրոնական բանկը վերանայել է 2012-2013 ֆինանսական տարվա համար եվրոպական արժույթի միասնական գոտու տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Համաձայն նոր կանխատեսումների՝ ընթացիկ տարում Եվրոգոտու տնտեսությունը կկրճատվի 0,6-0,2%-ով: ԵԿԲ վերլուծաբանները չեն բացառել նաև, որ տարածաշրջանում տնտեսական անկումը կշարունակվի նաև 2013 թվականին:

Միևնույն ժամանակ, սպասվում է, որ 2012 թվականին Եվրոգոտում գնաճը կկազմի 2,4-2,6%, իսկ 2013 թվականին՝ 1,3-2,5%:

Նշենք, որ Եվրոպական կենտրոնական բանկը հայտարարել է նաև երկրորդային շուկայում Եվրոգոտու խնդրահարույց երկրների պետական պարտատոմսերի գնման ծրագրի մշակման մասին: Ծրագրի մեկնարկը նախատեսվում է տարածաշրջանի երկրների պարտքային խնդիրների առավել սրման դեպքում:

Share