Բաժին. Տնտեսական

ՕԳՈՍՏՈՍԻՆ ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 190 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

ԱՄՆ Ֆինանսների նախարարության պաշտոնական հրապարակման համաձայն`2012 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 190,53 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա օգոստոսին գրանցված 134.14 մլրդ ԱՄՆ դոլար ցուցանիշի դիմաց:

Հատկանշական է, որ ավելի վաղ փորձագետները կանխատեսել էին, որ ԱՄՆ բյուջեի պակասուրդի օգոստոսյան ցուցանիշը պետք է կազմի 170 մլրդ ԱՄՆ դոլար:  

Ըստ պաշտոնական տվյալների՝ հաշվետու ամսում պետական ծախսերը կազմել են 369,39 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները` 178,86 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նոր կԿանխատեսման համաձայն` 2012 թվականի արդյունքներով ԱՄՆ ՀՆԱ-ի աճը կտատանվի 1,7-2,0%-ի սահմաններում:

Share