Բաժին. Տնտեսական

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

Ճապոնական խոշոր ավտոարտադրողներ Toyota Motor, Nissan Motor և Honda Motor ընկերություններն ամփոփել են ընթացիկ տարվա օգոստոս ամսվա իրենց գործունեության արդյունքները:

Հաշվետու ամսում  Toyota Motor ընկերությունը աշխարհի տարբեր երկրներում գործող իր գործարաններում արտադրել է 693.2 հազար ավտոմեքենա: Ցուցանիշը 10,7%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված արդյունքը: 

Միևնույն ժամանակ, Nissan Motor-ը գրանցել է արտադրության ծավալաների 0,5% աճ, որի արդյունքում արտադրված ավտոմեքենաների քանակը հասել է 387.0 հազարի:

Ճապոնական մյուս ավտոարտադրողը՝ Honda Motor ընկերությունը, գրանցել է վաճառքի ծավալների 27.1% աճ ( 332 հազար ավտոմեքենա):

Share