Բաժին. Տնտեսական

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ ԿՍՏԱՆԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Պորտուգալիայի հակաճգնաժամային ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով Արժույթի Միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) այս երկրին կհատկացնի հերթական վարկային տրանշը՝ 1.5 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Այս մասին նշվում է ԱՄՀ պաշտոնական հայտարարության մեջ:

Նշենք, որ ճգնաժամի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում ԱՄՀ-ն Պորտուգալիային արդեն տրամադրել է, ընդհանուր առմամբ, 21.8 մլրդ եվրո: Պոտուգալիայի տնտեսության փրկության ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 28.2 մլրդ եվրո:

Հիշեցնենք, որ Պորտուգալիան Եվրամիության (ԵՄ) և ԱՄՀ-ի օգնությանն էր դիմել 2011 թվականի գարնանը: Պատճառն արտաքին պարտքի սպասարկում իրականացնելու «անկարողությունն էր»: Բանակցությունների արդյունքում Պորտուգալիայի կառավարությունը համաձայնության էր եկել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ՝  երկրի համար 78 մլրդ եվրո ընդհանուր ծավալով վարկային գիծ բացելու դիմաց կրճատել պետական բյուջեի ծախսերը:

Share