Բաժին. Տնտեսական

ԲՋՋԱՅԻՆ ԳՈՎԱԶԴԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇՈՒԿԱՆ ԱՃՈՒՄ Է ԱՐԱԳ ՏԵՄՊԵՐՈՎ

2012 թվականի արդյունքներով ԱՄՆ-ում բջջային գովազդի վաճառքի ծավալները կհասնեն 4,06 մլրդ ԱՄՆ դոլարի: eMarketer-ի վերլուծության համաձայն՝ նախորդ տարվա համեմատ ցուցանիշի աճը կկազմի շուրջ 180%:  

Փորձագետները նշում են, որ ոլորտի աճի արագ տեմպերը պայմանավորված են հայտնի սոցիալական կայքերի և առանձին պորտալների (Google, Facebook, Twitter և այլն) հաջող գովազդային լուծումներով, ինչպես նաև օգտատերերի ակտիվության աճով:

Ըստ eMarketer-ի տվյալների՝ ԱՄՆ-ում բջջային գովազդի ոլորտում առաջատար հորիզոնական է զբաղեցնում Google ընկերությունը, որը տարվա արդյունքներով նախատեսում է հասույթն ավելացնել մինչև 2,17 մլրդ ԱՄՆ դոլար: Արդյունքում, ընկերության մասնաբաժինը բջջային գովազդի ամերիկյան   շուկայում կկազմի 56%: 

Share