Բաժին. Տնտեսական

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ «ԿԱԽՎԱԾ Է» ԵՎՐՈԳՈՏՈՒՑ

Bank of New York Mellon Corp. (BNY Mellon) բանկի վերլուծաբանները հարցում են իրականացրել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող աշխարհի 59 երկրների 800 ընկերությունների ներկայացուցիչների շրջանում՝ պարզելու համար աշխարհի ֆինանսական շուկաների զարգացումների մասով բիզնեսի սպասումները:

Հարցման մասնակիցների 76%-ը նշել է, որ Եվրոգոտու ֆինանսական խնդիրները մեծապես անդրադառնում են այլ ֆինանսնական շուկաների զարգացումների վրա, մասնավորապես, մեծ է ազդեցությունը ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում:

Հատկանշական է, որ ասիական տարածաշրջանի ընկերություններն առավել մտահոգված են արժույթի շուկայի տատանումներով, Լատինական Ամերիկայում գործունեություն ծավալող ընկերությունները՝ համաշխարհային տնտեսության աճին սպառնացող ռիսկերով:

Share