Բաժին. Տնտեսական

ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԲՋՋԱՅԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՇՈՒԿԱՆ ԿԱՃԻ ԱՐԱԳ ՏԵՄՊԵՐՈՎ

Ընթացիկ տարում բջջային գովազդի համաշխարհային շուկայի ընդհանուր ծավալը կկազմի 11,4 մլրդ ԱՄՆ դոլար: 2012 թվականի համեմատ շուկան կապահովի շուրջ 16% աճ: Նման կանխատեսում են ներկայացրել Gartner-ի վերլուծաբանները՝ ընդգծելով, որ համաշխարհային շուկայում սմարթֆոնների և պլանշետ-համակարգիչների աճող պահանջարկը զգալի կնպաստի առաջիկա տարիներին բջջային գովազդի շուկայի ընդլայնմանը:

Սպասվում է, որ 2016 թվականին բջջային գովազդի համաշխարհային շուկան, 2011թվականի համեմատ, կաճի 5 անգամ և կկազմի 24,6 մլրդ ԱՄՆ դոլար:

Share